Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Բենֆիկան» ավելի համոզիչ է եղել

«Բենֆիկան» ավելի համոզիչ է եղել
08.02.2019 | 03:27

Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բենֆիկան» առավել ուժեղ է գտնվել «Սպորտինգից»՝ տնային խաղում հանդիպումը շահելով 2:1 հաշվով: Խաղավարտին մոտ հյուրերը կարողացել են թրջել հաշիվը, ինչը որոշակիորեն լավատեսություն է հաղորդում պատասխան խաղից առաջ, որը կայանալու է ապրիլի երեքին:
Եզրափակչի երկրորդ ուղեգիրը միմյանց հետ վիճարկելու են «Պորտուն» ու «Բրագան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ